Foto

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին կվարեն հունիսին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հունիս ամսին կանցկացվի Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության երկրորդ նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Օրը դեռ հստակ չէ, բայց հունիսին Բրյուսելում կայանալու է ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը: Այն վարելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին»,- ասաց Նաղդալյանը: