Foto

ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճով

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ավելի ու ավելի սրվող առճակատման հռետորաբանության կապակցությամբ և հանդարտության կոչ է արել:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրել է․ - «Եթե Իրանը ցանկանա կռվել, դա կլինի Իրանի պաշտոնական վերջը»:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թրամփի «ցեղասպանական խայթոցները» և զգուշացրել ԱՄՆ նախագահին՝ չսպառնալ իր երկրին:

«Կխնդրեինք բոլոր կողմերին նվազեցնել հռետորաբանության տոնը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: