Foto

ԲԴԽ նախագահը չի կարողացել շենքից դուրս գալ և մասնակցել վարչապետի հրավիրած խորհրդակցությանը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր չի կարողացել խորհրդի շենքից դուրս գալ և մեկնել Կառավարություն՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Ինչպես և դատարանների, ԲԴԽ շենքի մուտքերը և ելքերը նույնպես առավոտից արգելափակված են քաղաքացիների կողմից:
«Ազատության» հարցին՝ վարչապետի ելույթից հետո Խորհրդի նիստ անցկացվելո՞ւ է, ԲԴԽ-ում չպատասխանեցին:
Այսօր առավոտյան Հարությունյանը անարգել մուտք էր գործել ԲԴԽ շենք և լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ նիստ է նախատեսված: