Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու նիստ է, որի օրակարգում նաև աշխատավարձերի բարձրացման մասին աղմկահարույց նախագիծն էր, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հանել այն օրակարգից՝ պատճառաբանելով, թե հավելյալ քննարկումների կարիք կա:
Մարությանը հայտնեց, որ նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում:
Ընդդիմադիրները դեմ են Երևանի քաղաքային իշխանությունների առաջարկած տարբերակով աշխատավարձերի բարձրացմանը՝ շահողը, կարծում են, ինչպես միշտ՝ ոչ թե միջին օղակում աշխատող մասնագետը, այլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներն են լինելու։ Քաղաքապետ Հայկ Մարությանը, օրինակ, նախագծի ընդունման դեպքում 575 հազարի փոխարեն կստանա 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ, իսկ բաժնի պետը՝ 291 հազարի փոխարեն մոտ 363 հազար դրամ:









