Foto

Փաշինյանը թույլ է՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերելու հարցը բարձրացնելու համար․ Թաթոյանը՝ Ռուբիոյին

ՀՀ մարդու իրավուքների նախկին պաշտպան, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:

«Հարգարժա՛ն պետքարտուղար Ռուբիո,

Բարի գալուստ Հայաստան։

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ։

Ես լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով։

Միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, որոնք կարևոր են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

Նախագահ Թրամփը Նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի։

Ցավոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականությամբ և վճռականությամբ չի բարձրաձայնում այս կենսական նշանակության խնդիրները։

Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։

Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը»։