Foto

Սալահը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի դեմ ՉԼ կիսաեզրափակչի հանդիպումը

Անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սալահը, ով վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում, կարող է չխաղալ 6 օր: Ակումբի բժիշկներն արդեն հետազոտել են հարձակվողին, սակայն եգիպտացին ևս մեկ հետազոտություն կանցնի:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում, որը կայացել էր կատալոնիայի «Նոու Կամպ» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն հաղթել էր 3:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին: