Foto

Առաջարկվում է հիմնել Հայ կինոյի օր

Առաջարկվում է հիմնել Հայ կինոյի օր, որը պետք է նշվի պետական մակարդակով։ Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի մայիսի 2-ի նիստում, «Պետական տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է լրացումների հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա առաջարկել է տոնը նշել ապրիլի 16-ին։ Իր հերթին, Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը և մի շարք պատգամավորներ դեմ են եղել այս նախաձեռնությանը՝ դա հիմնավորելով նրանով, որ Հայաստանում դեկտեմբերի 28-ին արդեն նշվում է Կինոյի միջազգային օրը։
Երկարատև բանավեճերից հետո վեց «կողմ» և երեք ձեռնպահ ձայնով օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։