Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է նրա նկատմամբ խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:
Դատական նիստը դռնբաց է:
Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործն ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:









