Foto

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտում գործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են անվտանգության ոլորտում գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։