Foto

ՀՀ դեսպանը մասնակցել է «ԵՄ և ԵՏՄ պետությունների միջև արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին

Ապրիլի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՌԴ առեւտրային ներկայացուցչությունում կայացած «Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին։
Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանն իր բացման խոսքում հանգամանալից ներկայացրեց Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՏՄ առաջնահերթությունները եւ հիմնական ուղղությունները:
Ելույթներով հանդես եկան նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, առեւտրատնտեսական պալատների ներկայացուցիչներ, բազմաթիվ չեխ գործարարներ: