Foto

Արա Աբրահամյան․ «Հենրիխ Նովոժիլովի մահը մեծ կորուստ է բոլորիս համար»

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական ավիակոնստրուկտոր,«Իլյուշինի» նախկին գլխավոր դիզայներ Հենրիխ Նովոժիլովը։

1974-1989թթ. նա եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ Հայկական ԽՍՀ-ից և մեծ ներդրում է ունեցել հայկական ավիացիայի զարգացման հարցում: Նա Կարեն Դեմիրճյանի ընկերն էր, նույնիսկ մկրտվել է Սբ. Էջմիածնում, որից հետո ընկերները նրան անվանում էին Նավոժիլյան։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Նովոժիլովի ընտանիքին և հարազատներին։ «Հենրիխ Նովոժիլովի մահը մեծ կորուստ է բոլորիս համար։ Նրա անունը մշտապես կապված է Հայաստանի հետ», -ասվում է է Արա Աբրահամյանի հեռագրում։