Foto

ԱԺ հանձնաժողովը Գագիկ Հարությունյանին հրավիրել է՝ պատասխանելու պատգամավորների հարցերին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ գրությունն արդեն ուղարկվել է Գագիկ Հարությունյանին, այս պահի դրությամբ պատասխան դեռ չկա. «Հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը չի մերժի գալ և բաց նիստում պատասխանել  հանրային հնչեղություն ունեցող մի քանի հարցի»։