Foto

Դե Խեան կգնա՞ «ՊՍԺ»

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք հետաքրքիր գործարքներ կարող են կնքվել: 

Մադրիդի «Ռեալի» հիմնական «թիրախը» Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էդեն Ազարն է: Միաժամանակ «սերուցքայինները» պատրաստվում են ձեռք բերել «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Sky Sports-ի տեղեկություններով՝ «Ռեալում» այլևս չեն կասկածում, որ կհասնեն իրենց նպատակին, մանավանդ որ Պոգբան և Ազարը բազմիցս ցանկություն են հայտնել խաղալ իսպանական գրադի կազմում:

Իսկ ահա Իսպանիայի հավաքականի և «Մանչեսր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան շարունակում է իր ներկայիս գործատուների հետ «հակամարտությունը»: Նա պահանջում է ավելի բարձր աշխատավարձ և պատրաստ է դր հետևիս հասնել մինչև «Պարի Սեն-Ժերմեն»: