Foto

Ռոնալդուն կարող է լքել «Յուվենթուսը»

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնակդուն կարող է ժամկետից շուտ խզել ակումբի հետ իր պայմանագիրը: Պատճառը կարող է լինել «Այաքսից» կրած վերջին սենսացիոն պարտությունը:

Ռոնալդուն վերջին ութ տարվա ընթացքում ՉԼ մրցաշարերում առնվազն հասել է կիսաեզրափակիչ և հասկանալի է նրա հիասթափությունը «ծեր սինյորայից»:

Թեև մասնագետները կարծում են, որ թիմի ղեկավարությունը չի համաձայնվի Ռոնալդուի հեռանալուն այս ամառ, բայց չեն էլ հերքում, որ դա կարող է լինել 2019-2020 մրցաշրջանի վերջում:

Մի շարք լրագրողներ էլ կարծում են, որ սրանով Ռոնալդուն ցանկանում է «Յուվենթուսի» ղեկավարներին դրդել նոր տրանսֆերներով ուժեղացնելու թիմը: