Foto

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին:
«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է ՀՀ նախագահի էջում:
Ուշագրավ է, որ լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կրում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի՝ ՀՀ զինանշանով գլխարկը: