Foto

Հակոբ Արշակյանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին

Ապրիլի 5-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին չվերթը կատարեց Երևան-Գյումրի երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդ նոր էլեկտրագնացքը: Իսկ նրա առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Այն գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանս Մաշհոլդինգ» արտադրող ընկեությունից:
Ժամանակին «Коммерсант» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում:
Թե, որ փուլում է գտնվում չարաշահումների բացահայտման գործընթացը Vesti.am-ը բազմիցս փորձել է այդ հարցի պատասխանը ստանալ Քննչական կոմիտեից, սակայն յուրաքանչյուր անգամ տրվել է նույն պատասխանը․ «Այս պահին դեռ ոչինչ ասել չենք կարող, քանզի բացահայտման գործընթացը դեռ չի ավարտվել»։
Երևան- Գյումրի նոր էլէկտրագնացքների շահագործման բացման օրը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Փորձեցինք վերջինիցս պարզել, թե վարչապետ Փաշինյանի հայտարարած 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին ի՞նչ տեղեկություններ ունի նախարարը, արդյոք ավարտվել գործի քննությունը, թե՞ ոչ: Հակոբ Արշակյանը նշեց․

«Այս պահին բանակցություններ են ընթանում: Ասեմ, որ քննչական մարմիններն ավարտել են գործի քննությունը, այսինքն կարելի է ասել նախաքննության փուլն ավարտվել է։ Մանրամասները ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, որպեսզի հնարավոր լինի իրենց պատասխանները նույնպես ստանալ։ Կցանկանամ նշել՝ ընդգծվեց այն փաստը, որ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, սա բացառապես աշխատանքային հարց է և որևէ խումբ կամ խմբեր, որոնք փորձում են այստեղ, որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել՝ սխալվում են»։

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ կարող ենք ասել, որ չարաշահումներ արձանագրվել են նախարարը հավելեց, որ այդպես կարող ենք ասել, երբ որ դատական գործընթացի արդյունքում, որևէ արձանագրում կլինի։

Հեղինակ: Թամարա Աբրահամյան