Ապրիլի 5-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին չվերթը կատարեց Երևան-Գյումրի երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդընոր էլեկտրագնացքը: Այն գնվել է Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ կողմից ռուսական ՏրանսՄաշհոլդինգ արտադրող ընկեությունից: Նոր էլեկտրագնացը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթացք գնացքները կաշխատեն օրը 4 անգամ ժամը՝ 9.40 և 17:15 մեկնելով Երևանից Գյումրի, և 9:05 և 17:10 վերադառնալով մայրաքաղաք: Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար: Նշենք, որ գնացքում ծխելն արգելվում է:
Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցեց նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղական Ալեքսանդր Միշարինը:









