Կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:









