Foto

Մարիա Զախարովա․ Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Է

Մոսկվան Բաքվին և Երևանին կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին,ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին աջակցելը առաջնահերթ գերակայություններից է: Եվ սա առանձնակի կարևորություն Է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը։ Սերտ փոխգործակցությամբ աշխատում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ»,-ասել է Զախարովան։
Այս համատեքստում արծարծելով Երևանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել Է, որ դա «Հայաստանի ներքին գործն Է»:
«Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում Է: Կողմերը մտադրություն են դրսևորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել Է Զախարովան:
Նա նաև ընդգծել է, որ պաշտոնական Մոսկվայի տրմադրվածությունը հստակ արտացոլված է նախորդ շաբաթ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: