Նավթի ավելի ցածր գները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ավելի դանդաղ տնտեսական աճը, բացասաբար կազդենԿենտրոնական Ասիայի տնտեսությունների վրա: Կանխատեսվում է, որ ենթատարածաշրջանում տնտեսական աճը կդանդաղի՝ այս տարի և 2020թ.-ին հասնելով 4.2%-ի: Մանրասները՝
«Ասիայի զարգացման հեռանկարներ 2019» աղետների ռիսկերին վերաբերող թեմատիկ ուսումնասիրության մեջ ասվում է. «Բնական աղետներից տուժած յուրաքանչյուր հինգ հոգուց չորսն ապրում են Ասիայում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում աղետների առաջացման ռիսկերն աճում են, զարգացող Ասիան պետք է շտապ ամրապնդի իր դիմակայելու կարողությունները՝ աղետից առաջ իրականացնելով ավելի արդյունավետ պլանավորում, նախապես գումարներ հատկացնելով պետական բյուջեից և խթանելով ապահովագրությունը»: Հավելյալ ինֆորմացիա կարող եք գտնել ԱԶՀ 2019 և աղետների մասին թեմատիկ ուսումնասիրության մամլո հաղորդագրություններում:









