Foto

Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-տեղեկացել է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։

Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պատվիրակության կազմում է եղել։ Նախարարը սեպտեմբերի 20-26-ը մնացել է «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում։

Հյուրանոցային ծախսը նախապես և մեկ ընդհանրական փոխանցմամբ վճարել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։

Այժմ առաջարկվում է Շրջակա միջավայրի նախարարության՝ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից 4 մլն 543 հազար 100 դրամը փոխանցել պետական արարողակարգի ծառայությանը՝ կատարված ծախսը փոխհատուցելու նպատակով։