Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել երեք տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին: Ծաղիկներ են խոնահվել հայկական տաճարային համալիրի տարածքում Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են ՌՀՄ ղեկավարները և կազմակերպության անդամները:
«Մենք հիշում ենք մեր զինվորների սխրանքը և սրբորեն հարգում յուրաքանչյուրի հիշատակը, ով հերոսաբար զոհվեց երեք տարի առաջ՝ պաշտպանելով հայրենիքը»,- ասել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:









