«Սասնա ծռեր» կուսակցությունն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ստորագրահավաք է սկսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը սկսում է Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը:









