Foto

Գաղտնալսման գործով մերժվել է Քոչարյանի պաշտպանների դիմումը

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի գլխավորությամբ, այսօր մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումը:
Հիշեցնենք, որ գաղտնալսման առթիվ քրեական գործը հարուցված է պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելու հոդվածով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նախ դիմել էին վարույթն իրականացնող մարմին՝ պահանջելով Քոչարյանին տուժող ճանաչել, քանի որ գաղտնալսված խոսակցության մեջ շոշափվում է նաև Քոչարյանի կալանքի հարցը: Նրանց միջնորդությունը մերժվել էր: Այնուհետև նրանք դիմել էին դատարան, ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր փաստաբանների դիմումը, փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, այսօր էլ մերժվեց վերաքննիչ բողոքը:
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողներին ասել է, որ որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան: