Foto

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր՝ մարտի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը այս պահին Ծիծաեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրաստանի նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։