Foto

Կանանց միջազգային օրվա առթիվ՝ անակնկալ երիտասարդ մայրիկներին

«Womensire» ակցիայի շրջանակներում հայ երիտասարդ մայրիկներին շնորհավորել ենք Կանանց միջազգային օրվա առթիվ: Ակցիան տեղի է ունեցել ք. Երևանի ծննդատներից մեկում: Հայաստանը կարիք ունի դեմոգրաֆիկ հեղափոխության: Զարգացում հասարակական շարժումը և FUTURE TEAM միջազգային շարժումն, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ինֆորմացիոն աջակցությամբ, իրականացրել ենք #womenspire ակցիան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը և շնորհավորել նորաթուխ մայրիկներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Զարգացում հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը նշել է. «Մենք շնորհավորում ենք մեր կանանց և երիտասարդ մայրերին, այս տարի ծննդատանը, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծենք մեր հասարակության համար նրանց բացառիկ կարևորությունը, առաջին հերթին, որպես մայր և հայկական ընտանիքի հիմք:

Շատ է խոսվում տղամարդկանց Հայրենիքի պաշտպանության պարտքի մասին ՝ էական նշանակություն չտալով կանանց դերին մեր ազգի համալրման և շարունակության գործում: 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո շատ է խոսվել տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին, որի իրագործման գործընթացում համեստ ներդրում ունի նաև մեր հասարակական շարժումը, բայց դրա հետ մեկտեղ գաղտնիք չէ, որ Հայաստանում կարիք կա նաև առկա ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխման: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է դեմոգրաֆիկ հեղափոխություն: Եվ այս գործընթացի առաջնագծում կանգնած են մեր կանայք և երիտասարդ մայրիկները՝ հայ ընտանիքի և հասարակության հիմքերը: Այդ իսկ պատճառով այսօր՝ այս գեղեցիկ օրը մենք գտնվում ենք Հայաստանի առաջատար ծննդատներից մեկում և շնորհավորում ենք մեր երիտասարդ մայրիկներին՝ շեշտելով իրենց օրինակելիությունը: Շարժման անդամները շրջեցին ծննդատան բոլոր պալատներով՝ շնորհավորելով բոլոր ծննդկաններին, երիտասարդ մայրիկներին, բուժման մեջ գտնվող հիվանդներին և նվիրեցին ճերմակ վարդեր, որոնք խորհրդանիշն են լույսի և կատարյալության, ինչպես նաև շնորհավորական բացիկներ: «Այս տարի «Womenspire» ակցիան միավորել է ավելի քան 30 երկիր ամբողջ աշխարհում: Կանանց միջազգային օրը և մեր ակցիան դարձել է ավանդույթ և հայտնի է ողջ ՌԴ-ում: Հաճելի է տեսնել, որ տարեցտարի ավելի շատ երկրներ են միանում ակցիային և նշում այս գեղեցիկ տոնը».ընդգծել է FUTURE TEAM միջազգային շարժման ԱՊՀ երկրների համակարգող Շուշանիկ Աղասարյանը:

«Ակցիան համահունչ է Կանանց միջազգային օրվան և մեկնարկել է 2017 թվականից 19-րդ Երիտասարդների և ուսանողների միջազգային փառատոնի ապագա մասնակիցների նախաձեռնությամբ: Այդ ժամանակ սոցիալական կայքերում այս ակցիան ընդգրկեց ավելի քան 300 հազար երիտասարդների աշխարհի հիսուն երկրներից: Այս տոնը ուժեղացնում է մեր ամբողջական ընկալումը նրա, թե որքան բարձր և անգնահատելի է կնոջ դերը հասարակական գործունեության բոլոր ոլորտներում». իր հերթին ընդգծել է Սոսե Մարտիրոսյանը ՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի երիտասարդության և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի ղեկավարը: #Womenspire ակցիան տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները ընդգրկելով բոլոր մայրցամաքները: Զարգացում հասարակական շարժումը և FUTURE TEAM միջազգային շարժումը արդեն երկրորդ տարին է ինչ համատեղ շնորհավորում են հայ կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ: