Foto

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը։ Նա նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։

«Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք»,-Երևանում լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ այսպես թե այնպես, Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։

Միաժամանակ նա ընդգծել է, որ շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին երկու օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։