Foto

Արա Աբրահամյան. Մենք կիսում ենք Սումգայիթի սարսափը վերապրած մարդկանց ցավը, աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների համար

Սումգայիթյան ողբերգության հերթական տարելիցի նախօրեին Ռուսաստանի հայերի միության և «Դեպի Արարատ» կազմակերպության ղեկավարներն ու ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող խաչքարին:

1988-ի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր զոհվեցին Ադրբեջանում, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամարտահայտման պատասխան: Այն ժամանակ Սումգայիթում տեղի ունեցած գազանությունները ազգային պատկանելության պատճառով Խորհրդային Միության նորագույն պատմության ամենազանգվածային հանցագործությունն աննախադեպ էր և Ադրբեջանի հայության սպանությունների և էթնիկ զտումների սկիզբը դարձավ Բաքվում և մյուս քաղաքներում: Այսօր Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, քողարկելու կամ նենգափոխելու այդ ակնհայտ փաստերը, պաշտպանելով այդ արյունոտ հանցագործությունների մեղավորներին և կազմակերպիչներին:

 «Սումգայիթը պետք է դաս լիներ նրանց համար, ովքեր կոծկելով այդ ոճրագործության կազմակերպիչներին ու մասնակիցներին, ճանապարհ հարթեցին ազգային հողի վրա նոր հանցագործությունների համար, բայց ավաղ: Այսօր մենք հարգում ենք այդ կոտորածի զոհերի հիշատակը: Մենք կիսում ենք Սումգայիթի սարսափը վերապրած մարդկանց ցավը, աղոթում ենք անմեղ զոհերի հոգիների համար և զգուշացնում ենք ծախու գործիչներին, ովքեր լռության մատնելով ակնհայտ փաստերը և կեղծելով պատմությունը, իրենց վրա են վերցնում Սումգայիթի հանցագործությունների մեղքն ու պատասխանատվության ծանր բեռը»,-ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: