Foto

ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան

ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել իր միջուկային տրիադան և փորձարկել համապատասխան զենքերն ու առաքման համակարգերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի լսումների ժամանակ։

«Մենք կփորձարկենք միջուկային զենքն ու առաքման համակարգերը բոլորի հետ հավասար հիմունքներով»,-ասել է Հեգսեթը։

Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը համապատասխան՝ Միացյալ Նահանգները կարդիականացնի միջուկային տրիադան։

«Մենք կմշակենք լրացուցիչ տարբերակներ՝ զսպումն ապահովելու և լարվածությունը կառավարելու համար», – ասել է Հեգսեթը։