Foto

Արարատ Միրզոյանը քննադատել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվի միջոցառմանը

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս որոշ խորհրդարանականների մասնակցությունը Բաքվում անցկացված միջոցառմանը գնահատել է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանն ուղղված քայլ:

«Հարգելի բարեկամներ,

պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջև բարձր մակարդակի և դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»:

Հատված ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթից: