Foto

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Հայաստանի կանանց Մ19 հավաքականի հետ.տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի կանանց Մ19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ: 

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Իմ 7 տարեկան աղջիկն էլ է ֆուտբոլ խաղում, ինձ համար դա նորմալ է: Կցանկանամ, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի ձեզ համար հեշտացնենք ֆուտբոլ խաղալը, ու որ դուք կարողանաք ուրախացնել մեր ազգին»,- ասել է Յուրա Մովսիսյանը:

Մանրամասները` տեսանյութում.