Foto

Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 20-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ աշխատանքային հանդիպում կունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանդիպման առաջարկն անցյալ շաբաթ նախարարն ինքն է արել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին»,- նշեց խոսնակը:

Նա նաև նշեց, որ քննարկում, հարց ու պատասխան է լինելու նախարարության մի քանի ծրագրերի վերաբերյալ: