Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:









