Foto

Մինչ այս պահը ԿԸՀ-ում առկա է 3 կուսակցության առաջադրում. Սեդա Ղուկասյան

Մինչ այս պահը ԿԸՀ-ում առկա է 3 առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը։

Այս մասին լրագրողներին ասաց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները ևս արդեն տեղեկացրել են, որ այսօր հայտ կներկայացնեն ԿԸՀ։

«Այս պահին մենք ունենք 23 հայտ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ունենալու ենք նաև այդքան առաջադրում, որովհետև օգտահաշիվ ունենալը դեռևս չի նշանակում դիմել առաջադրման համար»,-հավելեց ԿԸՀ-ի խոսնակը։

Առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 23-ի 18։00-ն է, որից հետո հանձնաժողովը կսկսի փաստաթղթերի ուսումնասիրությունը։