Foto

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գործադիրի ծրագիրն առաջարկում է լրացնել 9-րդ գլխով

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Կառավարության ներկայացրած ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

«Առաջարկում ենք ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները, և ըստ տարիների պարտականությունները մինչև 2023թ.»,- ասաց Էնֆիաջյանը: