Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:









