Foto

Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 6-ի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի լիազորությունների կատարումը:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։