Foto

Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

Փետրվարի 6-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը: Աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները: 
   Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: Մասնավորապես՝ օրենսդրական նոր նախագծով նախատեսվող՝ հարկադիր կատարողների կողմից պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և վերացման հետ կապված հարցերը: