Foto

Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ պայմաններում մեկնարկել են Խորհրդարանական ընտրությունները։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վստահեցրել է, որ քվեարկությունը անվտանգ կլինի բոլորի համար:

Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Դիտորդների թվում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԲՐԻԿՍ-ի 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՌԴ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, «Ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունը, «Կանաչները», «Արդար Ռուսաստան», «Հայրենւք», Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունը, «Կենսաթոշակառուների կուսակցությունը», Ռուսաստանի կոմունիստները և «Նոր ժողովուրդը»։ Ընդհանուր առմամբ, նրանք առաջադրել են 4500 թեկնածու։

Ընտրողների ընդհանուր թիվը 111 037 047 է, որոնցից 1 816 504-ը գտնվում է Ռուսաստանից դուրս։

Հեռակա էլեկտրոնային քվեարկությունը հասանելի է 32 մարզում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև պայմաններ է ապահովել զինծառայողների քվեարկության համար:

Արտերկրում գտնվողների համար 152 երկրում բացվել է 333 ընտրատեղամաս։