Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը: Ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշել էր բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը, ըստ որի՝ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր:
Միաժամանակ դատարանը մերժել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանավորումը այլընտարնքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:
Նախորդ նիստում դատարանում շուրջ երկու ժամ ելույթ էր ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ պաշտպանների, իրեն առաջադրված մեղադրանքների մասով հակափաստարկներ էր ներկայացրել: Այսօրվա նիստում առարկություններ են ներկայացնում դատախազները:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ:









