Foto

Շարունակվում է Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվում է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Նախորդ՝ հունվարի 14–ի դատական նիստին Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին, ով սակայն մերժեց այն։ Դատական նիստի ավարտից հետո Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները երթով ուղևորվել էին Հանրապետության Հրապարակ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։