Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն, այսինքն` հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց նա։
Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա։









