Foto

Ընտրության արդյունքներն առաջին անգամ չեն վիճարկվելու ՍԴ-ում. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Facebook»-ի իր էջում գրում է:

«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»: