Foto

Մեթիսը և Թրամփն ստորագրել են ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին որոշումը

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ պաշտոնից հեռացող ղեկավար Ջեյմս Մեթիսը ստորագրել է ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին հրամանը, հաղորդում է «Fox News»-ը:

Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը AFP գործակալության հետ զրույցում հաստատել է լուրը՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ստորագրել է հրամանագիրը: