Foto

Էջմիածինցիները փակել են մայրուղին ու պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր: Տեղացիների պահանջները հստակ են՝ պատգամավոր Գրիգորյանին կրկին կալանավորվել և զրկել նրան գեներալի կոչումից:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց երեկ գիշեր ազատ է արձակվել կալանքից։

«Հեղափոխության համար պայքարել ենք, բայց արդարադատությունը կառավարության թիկունքից խփում է նման որոշումներով: Միայն «տուշոնկաները» չէ, որ նա թալանել է. 20 տարի կերել են էս ժողովրդին, թալանել են, դե թող գաղութներից, բերդերից բոլորին ազատ արձակեն, հազարավոր հիվանդներ կան: Անունը դրել են գրավ ու ազատ են արձակում, նույն կաշառքը չի՞ դա, չեմ հասկանում, հասարակ գյուղացու համար ի՞նչ կապ ունի կաշառք է, թե ինչ, մի բան գիտեմ. փաստի վրա բռնել ես՝ դատի ուրեմն, դրել երկարացանում ես»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Տեղում է էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա հավաքվածներին բավատրում է թե կալանքի միջնորդության փոփոխությունը չի նշանակում, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել և չի դատապարտվելու այլևս: