Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին նախագծի տակ: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար»,- ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյատբեկզոդը:
Հիշեցնենք, որ երեկ էլ այդ նախագծի ներքո ստորագրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:









