Ամեն տարի անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք վերականգնելու են Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները ընտրություններից հետո.
«Ի՞նչը վերականգնել: Մեր միջև չկա ոչինչ, ինչը փլուզվել է, և այժմ վերականգնում է պահանջում: Հայաստանի հետ ունենք հավասար հարաբերություններ: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ: Մենք պետք է զարգացնենք այն, ինչն առկա է՝ նախկին ղեկավարների սերունդների հիմնած բազայի վրա: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի ամենամոտ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հույս ունեմ՝ այդպես էլ կլինի: Մեզ պետք է ելնել աշխարհում, տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի իրականությունից: Մենք դա մոտ ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, նա հաջորդ շաբաթ պետք է ժամանի Ռուսաստան», - ասել է Պուտինը:
Vesti.am