«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքներով:
«Անկեղծ ասած,երկու թիմ կա, որոնց հետ կցանկանայի չհանդիպել այս փուլում: Առաջինը «Բորուսիան» է: Եթե մենք ավելի ուշ հանդիպենք, հիանալի կլինի երկուսիս համար էլ: Երկրորդը «Յուվենթուսն» է, քանի որ ինձ համար նրանք մրցաշարի ֆավորիտն են»,- ասել է Կլոպը:
Ըստ մարզչի՝ «Յուվենթուսը» հիանալի փորձ ունի: Հաշվի առնելով ֆուտբոլիստների տարիքը`տպավորություն է ստեղծվում, որ սա վերջին շանսն է իրենց պաշտպանների համար:
«Այս տարի «Յուվենթուսին» հաղթելը չափազանց դժվար կլինի: Մյուս թիմերի հետ մենք ոչ մի խնդիր չունեինք, և մեզ բաժին ընկավ «Բավարիան»: Կարծում եմ` սա լավ վիճակահանություն է մեր երկրպագուների համար: Մենք արդեն նրանց հանդիպել ենք մեկ տարի առաջ մինչմրցաշրջանային մրցաշարում: Հուսով եմ` Լիվերպուլից շատ երկրպագուներ կգան արտագնա խաղին: Այնտեղ հիանալի է»,- ասել է նա:
Vesti.am









