«Financial Times» բրիտանական պարբերականը ամերիկացի ֆինանսիստ և ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին «տարվա մարդ» Է ճանաչել. նաև անփոփոխ աջակցության համար, որ նա ցուցաբերում Է «լիբերալ-դեմոկրատիային, որը պաշարման մեջ Է պոպուլիստների կողմից»: Գրում է «Риа Новости»-ն:
Ինչպես նշում Է պարբերականը, սովորաբար հրատարակությունը «տարվա մարդ» Է ընտրում այն անձանց, որոնք հայտնի են իրենց նվաճումների շնորհիվ:
Սորոսի դեպքում խմբագրության ընտրությունը նաև վերաբերում Է «այն արժեքներին, որոնք նա ներկայացնում Է»: Ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ-դեմոկրատիայի և բաց հասարակության դրոշակակիրն Է»:
Ջորջ Սորոսի գործունեությանը ոչ միանշանակ գնահատական Է տրվում. միլիարդատիրոջ մասին հաճախ խոսում են որպես ֆինանսական սպեկուլյանտի: Սորոսի «Quantum» ընկերությունն իր աշխատանքի գրեթե 40 տարվա ընթացքում վաստակել Է հեջ-ֆոնդերի համար ռեկորդային 35 մլրդ դոլար:
Միայն ԱՄՆ-ում հիփոթեքային ճգնաժամի ընթացքում ֆինանսիստը երկու տարվա ընթացքում ձեռք Է բերել մոտավորապես 1 մլրդ դոլար: Ֆինանսիստն ինքը չի ժխտում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում՝ 2004 թվականին և «Եվրամայդան»՝ 2013-ին:
Vesti.am









