Foto

ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ջիբարլթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով:

Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` այդ խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև, պատճառն այն էր, որ Red Eagles-ի սեկցիայում հայտնվել էր Ջիբրալթարի դրոշ:

Նշվում է նաև, որ ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր են նետվել տրիբունայից:

Հոկտեմբերի 13-ին կայացած այդ խաղում, հիշեցնենք, Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց 0:1 հաշվով: Արդյունքում, մեր ընտրանին չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արդյունքը: